Հետաքրքիր հանդիպում

image

Սիրում եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ և լսել նրանց, հատկապես, եթե նրանց հետաքրքիր է լսելը և սովորելու բան ունեմ: Այսօր մեր դպրոց հյուր էր եկել ժամանակակից արձակագիր Գրիգը, ում գիրքը տպագրվել  է  700 տպաքանակով: Ուրախ էի, որ հանդպելու եմ նրա հետ, հատկապես, որ հանդիպումը պետք է վարեինք ես ու դասընկերուհիս՝ Սաթինեն: Հանդիպման ընթացքում հնչում էին հետաքրքիր հարցեր, իսկ այդ հարցերը ունենում էին իրենց սպառիչ պատասխանները: Գրիգը  իր կյանքից հետաքրքիր պատմություններ էր պատմում, իսկ մենք լսում էինք ու լսում: Սիրում եմ նման հանդիպումները: Նմանատիպ մի հանդիպում էլ ունեցել էի երկու տարի առաջ  Էդուարդ Միլիտոնյանի հետ, նույն վայրում: Այդ հանդիպումը միշտ հիշում եմ: Նման հանդիպումները ինձ նոր ուժ ու ոգևորություն են տալիս ստեղծագործելու համար:

Երբ  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանում անհամբեր սպասում էինք Գրիգին,  չէինք պատկերացնում, որ նա այդքան բարձրահասակ կլինի: Նրան ճանաչում էինք նկարներով, մինչև իրականում տեսնելն ու նրա  հետ շփվելը:

Գրիգի հետ հանդիպման ընթացքում մի խումբ սովորողներ տեղում նկարում էին Գրիգին, երբ հանդիպումը մոտեցավ ավարտին, նկարը նվիրեցին նրան: Գրիգը երբ տեսավ, լայն ժպտաց ու ասաց.

-Շա՜տ նման է ստացվել:

Հանդիպման վերջում Գրգի հետ լուսանկարվեցինք:

Թողնել մեկնաբանություն