https://www.canva.com/design/DAHIdi7qUjc/mtw6HksyaMpGenM_ykk3zA/edit
Մարդիկ Թշվառ են, տխուր, գունատ և հուսահատ, իսկ ես փայլում եմ այնպես, ինչպես չի փայլում ոչ մի լապտեր, ոչ մի աստղ, ոչ մի հղկված ադամանդ : Ես ուզում եմ լինել անապատում ծաղկած միայնակ կակտուս, ում երջանիկ լինելու համար անգամ ջուր պետք չէ: Ուզում եմ ունենալ թևեր ու ճախրել անսահման վերև, ուր կլինեմ աստղերի լուսարձակը: Ուզում եմ գոռալ, որ երջանիկ եմ, բայց մարդիկ կկարծեն, որ խենթ եմ: Հա, ես խենթ եմ, խենթ, ում համար հասանելի են աշխարհի բոլոր գաղտնիքները, ում համար հենց վերջն է սկիզբը : Խենթ, ով ուզում է մոխրագույն պատերը ներկել ծիածանի վառ ու պայծառ գույներով: Ուզում եմ իմ փայլը բաժանել մարդկանց, որ քաղաքը թվա ամանորյա հրավառություն: Ուզում եմ բոլորը փայլեն ու ժպտան մանկան ջերմ ու անկեղծ ժպիտով: Ուզում եմ իմ լույսը չմարի ու վառ մնան բոլոր մարդկանց սրտերը:
Քաղաքը լուռ է, փողոցները դատարկ, մարդկանց փոխարեն դրսում շրջում է մարդկային կյանքին վտանգ սպառող << Ես >>վարակը: Բժիշկները հորդորում են մնալ տանը, փակել բոլոր դռներն ու պատուհանները, իսկ դուրս գալու դեպքում էլ անպայման կրել բժշկական դիմակ: Ըստ փորձագետների հիվանդների մոտ հայտնաբերել են նախնական ախտանիշներ, որոնց նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկների օգնությանը: Հիվանդները, ինչքան էլ տարօրինակ թվա, միշտ խոսում են իրենց հաջողություններից, հաճախ են նայում հայելու մեջ, պահանջում շատ ուշադրություն և տանել չեն կարողանում, երբ ուրիշները ( կլինի դա բարեկամ, ընկեր կամ անծանոթ, էական չէ) ավելի հաջողակ ու փայլուն են իրենց կատարած գործում քան իրենք: Կարող եմ վստահ ասել, որ ես վարակված չեմ, քանի որ հիմա նստած եմ հայելու առաջ, նայում եմ արտացոլանքին, տեսնում եմ բոլոր նրանց ում ինձնից ավելի հաջողակ եմ համարում, բկայց չեմ տեսնում իմ ԵՍը:
<<Գիտնականները Մարս մոլորակում հայտնաբերել են ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ>>, ահա առաջին լուրը, որը լսեցի հեռուստացույց դիտելիս
<<Նրանք կանաչ չեն,ոչ էլ կապույտ,հակառակը մեզ` ՄԱՐԴԿԱՆՑ նման են. ունեն թուխ մաշկ, երկու աչք,ոտքեր,ձեռքեր և արտաքնապես մեզանից գրեթե չեն տարբերվում,բայց գիտնականները նշում են, որ բնավորությամբ և վարվելակերպով խիստ տարբեր ենք>>
Լուրը հետաքրքրեց, բարձրացրի հեռուստացույցի ձայնը, ինչ-որ գիտնական էր խոսում.
<<Այդ անմիտ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ անշնորհակալ են. ունեն հիասքանչ մոլորակ` լի հարուստ բնությամբ, բայց առանց հասկանալու ծառահատում են անտառները ու շենքեր կառուցում։ Ա՜խ այդ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ զվարճալի արարածներ են. անդադար գոռում են,չեն ուզում լսել միմյանց, պատերազմում են ինչ-որ չնչին հեղակոշտի համար։ Հենց այդ պատճառով կայացրել ենք որոշում` Մարս մոլորակում պետք է ապրեն ՄԱՐԴԻԿ>>
Անջատեցի հեռուստացույցը ու սկսեցի մտածել` ո՞վ եմ ես։
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 10-4դասարան
Միլենա Հարությունյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց 12.1 դասարան
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Ավագ Դպրոց 12.3 դասարան
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր,Ավագ դպրոց 11-րդ դասարան
"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր, Ավագ դպրոց, 11-1 դասարան
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Ավագ դպրոց. 12.1 դաս.
3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am