My family

My name is Milena. I am nin. I have got a small  family. My mother, father, brother and me. My mother’s name is Armine. She is a teacher. My mother helps me with my homework. My father’s name is Edgar. He is a technologist. My father usually plays with me and my brother. My brother name is Alen. He is fiv. Sometimes we look at the stars at night. We like to look stars very much. I like watching TV every night at ten o’clock and go to sleep. I love my family very much.

Անտառի ուրվականը

Անտառի խորքում, ծառի փչակում ապրում էին բոլոր հեքիաթի հերոսները: Փչակի մասին գիտեր միյայն անտառի ուրվականը, որը փոքրիկ թզուկ էր: Թզուկը սիրում էր գնալ նրանց մոտ և լսել տարբեր հեքիաթներ: Հեքիաթի հերոսներն էլ սիրում էին լսել թե ինչպես է թզուկը պատմում անտառի կյանքի մասին: Մի օր, հեքիաթի հերոսները, որոշեցին անակնկալ պատրաստել թզուկի ծննդյան օրվա համար: Մինչ թզուկը կգար, նրանք հեքիաթ հորինեցին թզուկի մասին: Երբ թզուկը եկավ հեքիաթների թագուհին սկսեց պատմել հեքիաթը.

-Ժուկով ժամանակով անտառում փոքրիկ ուրվական էր պտտվում: Նա հսկում էր անտառի բոլոր կենդանիներին: Անտառի բնակիչները շատ էին սիրում ուրվականին: Նա ամեն օր կերակրում և խնամում էր նրանց: Անտառի ուրվականը այնքան բարի էր, որ չեր էլ զգում թե ինչքա՞ն լավություն է անում կենդանիներին: Այդ անտառում բոլորը թզուկի պես բարի էին: Գայլերը նապաստակներին էին օգնում, օձերը թռչուններին: Թշնամի կենդանիներ չկային: Անտառի ուրվականին նույնիսկ ծառեն ու ծաղիկներն էին սիրում: Ուրվականն այքան էր իր գործերով զբաղված լինում, որ անգամ իր ծննդյամ տոնի մասին էր մոռանում: Մի օր առավոտյան, երբ թզուկը շրջում էր անտառով, տեսավ, որ անտառը զարդարված է ծաղիկներով, բույսերով, գույներով ու թիթեռներով: Թզուկը շա՜տ զարմացավ և հարցրեց.

_Իսկ ի՞նչ տոն է այսօր, ինչո՞ւ է այսքան զարդարված:

Այդ ժամանակ թիթեռները մոտեցան անտառի ուրվականին  և ասացին.

-Այսօր անտառի ուրվականի՝  թզոկի ծննդյան տոնն է, շնորհավոր մեր սիրելի ուրվական:

Երբ թզուկը հասկացավ, որ հեքիաթը իր մասին է  շատ ուրախացավ և հասկացավ, որ բոլորը իրեն շատ են սիրում:

Եղնիկը

Շատ տարիներ առաջ եղնիկը եղջյուրներ չուներ: Նրան թվում  էր, որ ինքը շատ տգեղ է և ուզում էր ինչ որ յուրահատուկ  բան ունենալ: Մի օր, եղնիկը գնաց ծառերով պատված գետակի մոտ, որպեսզի ջուր խմի: Երբ հասավ գետակին, կռացավ, որ ջուր խմի հանկարծ ջրի մեջ տեսավ իրեն: Ծառի ճյուղերը այնպես էին ընկել իր շողքի մեջ, որ ասես գլխին եղջյուրներ լինեին գլխին: Եղնիկին շատ դուր եկան իր եղջյուրները և նա ծառից խնդրեց երկու ճյուղ: Այդ օրվանից եղնիկը անտառներում հպարտ շրջում է, բոլորին ցույց տալով իր եղջյուրները:Եղ

Անպոչ գդալը

Բոլորին թվում է, որ անպոչ գդալը նշանակում է առանց պոչի գդալ, բայց իրականում անպոչ գդալ անունը իր պատմությունը ունի: Հետաքրքրե՞ց, հիմա՛ կպատմեմ:

Կար չկաի մի փոքրիկ գդալ կար: Այդ գդալը այնքան հետաքրքրասեր էր, որ ամեն տեղ քիթը խոթում էր: Վա՜յ մոռացա, գդալը քիթ չունի, պոչն էր խոթում: Մի օր, երկու բաժակ վիճում էին, գդալը առանց իմանալու պատճառը ինքն էլ խառնվեց վեճին: Ու մի լա՜վ ծեծ կերավ: Բայց քանի-որ երկաթյա էր, ոչ մի տեղը չցավեց: Հաջորդ օրը ընկավ տատի վառած թոնրի մեջ, ու մի լա՜վ կարմրեց: Էնպես կարմրեց, դարձավ նռան գույն: Երբ բոլորը տեսան կարմիր գդալին բարձր-բարձր ծիծաղեցին: Այդ ժամանակ նա մտածեց, որ եթե ընկնի ջուրը այլևս ոչ մեկ չի ծիծաղի իր վրա: Վազեց մոտոկա առվակն ու ընկավ ջուրը: Ընկավ ջուրն ու չկարողացավ դուրս գալ, քանի որ ցուրտ ձմեռ էր և ջուրը սառեց: Երեխաները սառուցի մրա չմուշկներ էին քշում, իսկ գդալը սառույցի տակից նայում էր երեխաներին ու զարմանում, որ իրեն չեն նկատում: Երբ օրերը տաքացան սառույցը սկսեց հալչել: Գդալը իսկույն դուրս եկավ, որ բոլորը իրենով հիանան, բայց ժանգոտ գդալին տեսնելով բոլորը սկսեցին ծիծաղել: Ու, քանի որ այս փոքրիկ գդալը անուն չուներ, բոլոր աման-չամաները որոշեցին, որ նրա նունը պատք է լինի անպոչ գդալ: