Քայքայման  ռեակցիաներ:Տնային աշխատանք:Քիմիա

Քայքայման  ռեակցիաներ`

Մալաքիտի  ջերմային  քայքայումը, ջրի  քայքայումը  հաստատուն  էլեկտրական  հոսանքով,ջրածնի  պերօքսիդի  քայքայումը  կատալիզատորի  միջոցով

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար  խողովակ  ունեցող  խցան, բաժակ

Ազդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ  փոշի, ջուր, ջրածնի  պերօքսիդի  լուծույթ, կրաջուր

Փորձ 1.Փորձանոթը  հորիզոնական  դիրքով  ամրացրեք  լաբորատոր  կալանի  թաթին: Գազատար  խողովակի  ծայրն  իջեցրեք  կրաջուր  պարունակող  բաժակի  մեջ  ու  մալաքիթը  տաքացրեք: Կանաչ  փոշին  վերածվում  է  սև  փոշու, իսկ  փորձանոթի  պատերին  ջրի  կաթիլներ  են  հայտնվում: Գազատար  խողովակից  դուրս  եկող  գազը  պղտորում  է  կրաջուրը , ինչը  հաստատում  է  , որ  քայքայումից  առաջացել  է  նաև  ածխածնի (IV) օքսիդ(CO2):

Cu2CH2O5= CuO+H2O+CO2

Փորձ 2.Սարքի  մեջ  ջուր  լցնենք  և  հաստատուն  էլեկտրական  հոսանք  անցկացնենք : Քիչ  անց` U-ձև  խողովակի  երկու  ճկափողում  հավաքվում  են  գազեր, որոնց  ծավալները  տարբեր  են, Խողովակներից  մեկում  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  է: Ճշտելու  նպատակով, թե  հատկապես  ինչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը  մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փականը  բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը  թթվածինն  է:Այժմերկրորդ  խողովակին, որտեղ  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  է, այրվող  մարխը  մոտեցնենք  ու  փականը  բացենք: Այս  դեպքում  բռնկվում  է  գազը  և  յուրահատուկ  շառաչյունով  այրվում: Նշանակում  է  երկրորդ  գազը  ջրածինն  է:

Փորձ 3.Ամոնիումի բիքրոմատի քայքայումը

(NH4)2Cr2O7=Cr2O3+N2+H2O