Ամփոփում | ժուկով էր, թե՞ ժամանակով

Երբ դեռ սովորում էի կրտսեր դպրոցում շատ էի սիրում, երբ մեզ հյուր էին գալիս մեր ավագ ընկերները և մեզ փոխանցում իրենց հմտությունները, հետաքրքիր նախագծեր իրականացնում, և ահա եկավ այն պատասխանատու պահը, երբ ավագ ընկեր դարձանք մենք, և մենք պետք է սովորողների մեջ սերմանեինք սեր դեպի սովորող սովորեցնեղ նախագիծը։ Երկար քննարկումերից հետո որոշեցինք որ փոքրիկների համար հեքիաթներ կկարդանք, և նախագիծը կանվանենք ՝ <<Ժուկով էր, թե՞ ժամանակով>>։ Կարդում էինք ոչ միայն հայտնի հեքիաթագիրների գործեր, այլ նաև փորձում էինք ինքներս հեքիաթ գրել ու քննարկել։ Այցերից մեկի ժամանակ սովորողներից մեկը առաջարկեց հաջորդ այցի ժամանակ հետաքրքիր խաղ բերենք ու միասին խաղանք։ Դե իսկ մենք էլ առաջարկը չմերժեցինք և Quizizz հավելվածի միջոցով ստեղծեցինք, կարդացած ու քննարկած հեքիաթների շուրջ խաղ։ Նախագիծը համարում եմ հաջողված․ ներգրավված էին բոլոր սովորողները , ոգեվորված էինք և՛ մենք, և՛ սովորողները։

Նախագծի արդյունք ՝

Ժուկով էր, թե՞ ժամանակով

Ժուկով էր, թե՞ ժամանակով | խաղ

Ժուկով էր, թե՞ ժամանակով | նախագիծ

Ժուկով էր, թ՞ե ժամանակով | նախագիծ

Ժուկով էր, թ՞ե ժամանակով | նախագիծ

Նախագիծ։ Ժուկով էր թե՞ ժամանակով

Թողնել մեկնաբանություն