Ամանորի հրաշքը

cropped-2014-09-02-08-36-42.jpgԱմանորը, բոլորի ամենասպասված տոներից մեկն է, բայց ամենից շատ  այս տոնը սիրում են երեխաները, քանի որ եղևնի են զարդարում և ամենակարևորը նվերներ են ստանում Ձմեռ պապից: Չնայած, որ ամանորը տարին մեկ անգամ է ինչպես ծննդյան տոնը, բայց բոլորը ամանորին ավելի շատ են սպասում, քան ծննդյան տոնին: Դրա պատճառը հենց Ձմեռ պապն ու ամանորի հեքիաթն է, որ ամեն տարի իր հետ բերում է ձմեռը:
Ձմեռ պապը ամենաբարի պապն է, բայց ըստ լեգենդի կար ժամանակ, երբ մարդիկ խուսափում էին Ձմեռ պապից, այդ ամենը տեսնելով Ձմեռ պապը որոշում է բարություն անել, շահել բոլորի սիրտը և նվիրել երջանկություն, ուրախություն: Ամանորի հրաշքն էլ հենց դա է, որ մարդիկ բոլորը բարիանում են ու միմյանց բարեմաղթանքներ են ասում:
Ես էլ ուզում եմ շնորհավորել բոլորին ու ցանկանալ, որ բոլորը ունենան գունավոր ու արկածներով լի օրեր: Թող բոլոր փոքրիկները ստանան իրենց ուզած խաղալիքները, իսկ մեծերն էլ միշտ ժպտան:

Թողնել մեկնաբանություն