Լրագրողի փաթեթ

Միջին դպրոցի լրագրողները, Վրաստանի պատվիրակության հետ
Փոշոտ ու ցեխոտ փողոցներ
Կլոր սեղան
Ամանորը Ֆրանսիայում
Իմ ընտրությամբ գործունեությունը
Չարենց
Անծանոթ-աղջկան-վ-տերյան
Հ-թումանյան-2
Հ-թումանյան
Ճառ-մարդկային-քթի-մասին
Հասած-երկինքը
Մեր-Թումանյանը
ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԻՐ

Ձայնը և մեդիան

Խոսքի ու ձայնի կարեւորությունըՁայն. ահա թե ինչի վրա է հիմնված ռադիոն: Ճիշտ ընտրված հաղորդավարը, երաժշտությունը, ձայնային անցումներն ամենակարեւորն են լսարանին գրավելու համար: Ունկնդիրը, միայն ձայնը լսելով, կարող է ստեղծել իր սիրելի հաղորդավարի կերպարը, եւ հաղորդավարի խնդիրն է այնպես անել, որ այդ կերպարը հաճելի ու հետաքրքիր լինի: Ռադիոն ավանդական լրատվամիջոցներից ամենամտերմիկն է համարվում: Երբ զանգում ես ռադիո, խոսում ես հաղորդավարի հետ,  մտքումդ գծում ես նրա կերպարը: Միաժամանակ կարող ես ստեղծել ինքդ քո կերպարը` ձայնով ու խոսքով: Այսպես` ե՛ւ հաղորդավարը, ե՛ւ ունկնդիրն իրենց ավելի անկաշկանդ են զգում: Բացի այդ, երբ ռադիոն լսում ես ականջակալներով, թվում է, թե հաղորդավարը խոսում է միայն քեզ հետ, երաժշտությունը հնչում է քեզ համար, դու կտրվում ես շրջապատի ձայներից: Շարունակել կարդալ

Մանկական երկիր

Այս հաղորդման մեջ խոսում են նաև իմ մասին, բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ ես Երկիր մեդիա հեռուստաընկերությունում հնարավորություն ունեցա տեսնելու թե ինչպե՞ս են այս հաղորդմը պատրաստում, ինչպե՞ս են մոնտաժում: Շատ հետաքրքիր էր:

Հետաքրքիր հանդիպում

image

Սիրում եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ և լսել նրանց, հատկապես, եթե նրանց հետաքրքիր է լսելը և սովորելու բան ունեմ: Այսօր մեր դպրոց հյուր էր եկել ժամանակակից արձակագիր Գրիգը, ում գիրքը տպագրվել  է  700 տպաքանակով: Ուրախ էի, որ հանդպելու եմ նրա հետ, հատկապես, որ հանդիպումը պետք է վարեինք ես ու դասընկերուհիս՝ Սաթինեն: Հանդիպման ընթացքում հնչում էին հետաքրքիր հարցեր, իսկ այդ հարցերը ունենում էին իրենց սպառիչ պատասխանները: Գրիգը  իր կյանքից հետաքրքիր պատմություններ էր պատմում, իսկ մենք լսում էինք ու լսում: Սիրում եմ նման հանդիպումները: Նմանատիպ մի հանդիպում էլ ունեցել էի երկու տարի առաջ  Էդուարդ Միլիտոնյանի հետ, նույն վայրում: Այդ հանդիպումը միշտ հիշում եմ: Նման հանդիպումները ինձ նոր ուժ ու ոգևորություն են տալիս ստեղծագործելու համար:

Երբ  «Տիգրան Հայրապետյան»  գրադարանում անհամբեր սպասում էինք Գրիգին,  չէինք պատկերացնում, որ նա այդքան բարձրահասակ կլինի: Նրան ճանաչում էինք նկարներով, մինչև իրականում տեսնելն ու նրա  հետ շփվելը:

Գրիգի հետ հանդիպման ընթացքում մի խումբ սովորողներ տեղում նկարում էին Գրիգին, երբ հանդիպումը մոտեցավ ավարտին, նկարը նվիրեցին նրան: Գրիգը երբ տեսավ, լայն ժպտաց ու ասաց.

-Շա՜տ նման է ստացվել:

Հանդիպման վերջում Գրգի հետ լուսանկարվեցինք: